Using AI: Changing PR Trends
- Marine Yeghoyan
- Mar 5, 2024
- 1 min read

21-րդ դարում նույնիսկ Հանրային կապերի ոլորտում, որտեղ ամեն ինչ մարդու մասին է և համար, Արհեստական բանականությունը գրավում է լուրջ դիրքեր։
Սա է վկայում նաև այն փաստը, որ #AI-ը 2023թ. Հանրային կապերի գլխավոր թրենդների առաջին հորիզոնականներում է։
Գրեթե բոլորը հասցրել են ծանոթանալ հրաշագործ #ChatGPT-ին և ոչ միայն։ Վստահաբար AI-ը չի կարող փոխարինել մարդուն, այն էլ ստեղծագործ, պրոֆեսիոնալ մասնագետին, բայց ճիշտ կիրառելու դեպքում հնարավոր է, օրինակ, կոնտենտը դարձնել ավելի գրավիչ, գրագետ և թիրախային, հուշումներ ստանալ ճիշտ շեշտադրումներ անելու և կառուցվածք ընտրելու համար, թարգմանությունն ավելի գրագետ դարձնել և այլն, հնարավորությունները շատ են։
Բայց կա մի կարևոր ԲԱՅՑ։ AI-ը ընդամենը գործիք է, որը կարող է օգնել, հուշել, բարելավել, բայց չի կարող փոխարինել մասնագետին, պրոֆեսիոնալին և վերջապես մարդուն։ Հանրային կապերում շատ կարևոր է լսարանի հետ էմոցիոնալ կապի ստեղծումը, և հավատացեք, այստեղ աշխատում է միայն մարդկային գործոնը։ Բացի դա, հիշեք, որ ձեզանից լավ ոչ մեկ չգիտի ձեր կազմակերպության արժեքները, սկզբունքները, նպատակները և հիմնական ուղերձը, որն ուզում եք հասցնել լսարանին։
Մի կարևոր հուշում ևս. Հիշեք, որ AI-ով աշխատող մեկ այլ ծրագիր օգնում է հասկանալ, թե ձեր կոնտենտի քանի տոկոսն է պատրաստված օրինակ ChatGPT-ով։
Կարող եք կարդալ նաև #Forbes-ի «How PR Professionals Can Use Artificial Intelligence Tools To Enhance Their Work» հոդվածը՝ https://lnkd.in/dmAUsTjt:
Comentarios